Ռումինիայից Մոլդովա էլեկտրահաղորդման գիծ է գործարկվել. «Մոսկվայի շանտաժի վերջը եկավ»

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Վուլկանեշտի-Քիշնև էլեկտրահաղորդման գծի բացման արարողության ժամանակ, Քիշնև, 8-ը նոյեմբերի, 2026թ.

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է իր երկիրը Ռումինիայի և եվրոպական էներգահամակարգին միացնող Վուլկանեշտի-Քիշնև էլեկտրահաղորդման գծի գործարկման մասին: Այդ մասին նա գրել է X սոցցանցում նոյեմբերի 8-ին բացման արարողությունից հետո:

«Տասնամյակներով Մոսկվան օգտագործել է էներգետիկան մեր հասցեին շանտաժի համար: Այժմ եկավ դրա վերջը: Մոլդովան չի գնում ռուսաստանյան գազ, և մոտ ժամանակներս շահագործման կհանձնվեն ևս երկու էլեկտրահաղորդման գծեր դեպի Ռումինիա: Շնորհակալություն բոլորին, ովքեր նպաստեցին դրան», - նշել է Սանդուն՝ հավելելով, թե «կա ենթակառուցվածք, որը փոխում է ցանցի գործառնության սկզբունքները, և կա ենթակառուցվածք, որը փոխում է ինքնուրույն որոշումներ ընդունելու երկրի կարողությունը»:

Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման նախագիծն իրականացվել է Համաշխարհային բանկի և Մոլդովայի կառավարության աջակցությամբ: Այն նախատեսում էր ոչ միայն Վուլկանեշտիից Քիշնև 157 կիլոմետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծի շինարարություն, այլև ենթակայանների արդիականացում և ընդլայնում:

Էլեկտրահաղորդման գիծը, ըստ Մոլդովայի իշխանությունների, թույլ կտա ծածկել երկրի սպառման կեսից ավելին և էլեկտրաէներգիա ստանալ Մերձդնեստի շրջանցմամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփի անունով բարձրավոլտ գիծը կկապի Ռումինիայի ու Մոլդովայի էներգահամակարգերը ԵՄ-ն Ուկրաինային 6.1 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրիԵՄ-ն պաշտոնապես բացել է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության բանակցությունների առաջին փուլը