Ռուբիոն և Միլիբենդը քննարկել են Ուկրաինայի, նաև Հորմուզի նեղուցի հարցերը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Էդ Միլիբենդ, Վաշինգտոն, 5-ը օգոստոսի, 2026թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը Վաշինգտոնում քննարկել են եվրոպական անվտանգության ապահովման գործում Եվրոպայի ավելի մեծ դերակատարության անհրաժեշտությունը, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

Ուկրաինան՝ օրակարգում

Ռուբիոն հանդիպումից առաջ լրագրողներին հայտնել էր, որ օրակարգում նաև Ուկրաինայի հարցն է լինելու։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ակտիվացրել է հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարումն ավելացնելու վերաբերյալ դաշնակիցներին ուղղված կոչերը, մինչ Ռուսաստանը սաստկացնում է բալիստիկ հրթիռներով հասցվող հարվածները։

Ըստ ՄԹ ԱԳՆ-ի՝ Միլիբենդը հանդիպմանը նախատեսել է վերահաստատել Լոնդոնի դիրքորոշումը, որ Ուկրաինայի անվտանգությունը և եվրոպական ու անդրատլանտյան անվտանգությունն անբաժանելի են՝ շեշտելով Մեծ Բրիտանիայի հանձնառությունը՝ Ուկրաինայի կողքին լինել այնքան, որքան անհրաժեշտ կլինի։

Անդրադարձ Հորմուզին և Իրանին

Պետքարտուղարությունից հայտնել են, որ անդրադարձ է կատարվել նաև համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցի ճգնաժամին, որը Իրանը փաստացի փակ է պահում իր դեմ ամերիկա-իսրայելական հարձակումից ի վեր։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը երկուստեք վերահաստատել են նեղուցում անվտանգ տարանցումն ապահովելուն, ինչպես նաև Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը թույլ չտալուն ընդհանուր հանձնառությունը։

Հանդիպումից առաջ տարածված հայտարարության մեջ Միլիբենդն ընդգծել էր Մեծ Բրիտանիայում ապրուստի թանկացումը մեղմելու համար ջրային ուղու վերաբացման կարևորությունը։

Ըստ բրիտանական կողմի՝ հանդիպումը ջերմ և արդյունավետ մթնոլորտում է անցել, և դիվանագետները պայմանավորվել են առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում սերտ կապի մեջ մնալ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փեզեշքիանը հայտարարել է՝ Խամենեիի հետ հաղորդակցությունն «այս պահին շատ բարդ է»«Նպատակ չունեմ մարդկանց սպանել և լիովին կործանել ամեն ինչ»․ ԹրամփԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցի նավային երթուղու կոորդինատներըՌուսաստանում պայթյունի հետևանքով վիրավորվել է ԱԹՍ-եր արտադրող ընկերության ղեկավարըՆԱՏՕ-ն հաստատել է՝ Լայպցիգի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ ԱԹՍ է նկատվելԵՄ-ն ռուսական սառեցված ակտիվներից 1.4 մլրդ եվրո կհատկացնի ՈւկրաինայինՀութիները հայտարարել են, որ Կարմիր ծովում սաուդական նավթատարի են հարվածել ԱՄՆ-ն և Իրանը Հորմուզի շուրջ կարող են համաձայնության գալ այսօր կամ վաղը․ Բեսենթ Տուլայում ուկրաինական անօդաչուն հարվածել է Wildberries-ի պահեստին, հրդեհ է բռնկվելԿիևը Մոսկվային ռազմական հանցագործության մեջ է մեղադրում՝ Խերսոնում վաճառողի վրա ԱԹՍ-ով հարձակման համար