Ռուբիո․«Իրանը Հորմուզի նեղուցն օգտագործում է որպես տնտեսական միջուկային զենք»

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, արխիվ

«Իրանը Հորմուզի նեղուցն օգտագործում է որպես տնտեսական միջուկային զենք», -Fox News-ի հետ զրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները անգամ հպարտանում են, որ որպես պատանդ են պահում համաշխարհային էներգետիկ պաշարների 20-ից 25 տոկոսը։

«Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե նրանք միջուկային զենք ունենան։ Այդ դեպքում ողջ տարածաշրջանը կհայտնվի պատանդի կարգավիճակում», - ասել է Ռուբիոն։

Նախքան փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ ավիահարվածների մեկնարկը Հորմուզի նեղուցով անցնում էր համաշխարհային էներգետիկ մատակարարումների 20 տոկոսը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը ցանկանում է բացել Հորմուզի նեղուցը. ԹրամփՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է արել Իրանի հարցովԹրամփը դժգոհ է Իրանի կողմից պատերազմը դադարեցնելու վերջին առաջարկից. ReutersԲեսենթը զգուշացնում է Իրանում բենզինի պակասի մասինԹրամփը հայտարարում է՝ Իրանը «կարող է զանգահարել մեզ», եթե ցանկանում է բանակցելԱրաղչին ժամանել է ՌԴ՝ Պուտինի հետ բանակցություններ վարելու