Ռուբինյանը չի մասնակցում ԱԺ քվեարկությանը. «Թեթև առողջական խնդիր ունի»

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանը չի մասնակցում։ Փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը լրագրողներին հայտնեց, որ Ռուբինյանը «թեթև առողջական խնդիր ունի». - «Վաղը, ենթադրում եմ, գուցե կարողանա մասնակցել նիստերին»:

Լրագրողների հարցին՝ ճի՞շտ է, որ վիրահատվել է Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. - «Թեթև առողջական խնդիր է, կվերականգնվի, կգա: Բժշկական տեղեկատվությունը, թույլ տվեք, ես չտրամադրեմ»:

Ալեքսանյանը հավելեց՝ հիմա ԱԺ նախագահը իրեն լավ է զգում, ոչ մի լուրջ բան չկա:

Վահագն Ալեքսանյանը նաև չհաստակեցրեց, թե ինչպես է իշխող ուժը քվեարկելու ընդդիմադիր չորս թեկնածուների ընտրության հարցում. - «Մեր որոշումն ու դրա մոտիվացիոն մասը կներկայացնենք ընտրություններից հետո, հաշվարկից հետո կներկայացնենք մեր մոտեցումները»: