«Ռոսսելխոզնադզորը» խնդիր ունի նաև հայկական բանջարեղենի և մրգերի մատակարարումների հարցում

Հայաստանից մատակարարումների հետ կապված խնդիրներ կան ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի և մրգերի մասով, ըստ ՏԱՍՍ գործակալության, այսօր «Վեստի»-ի եթերում հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

Ռուս պաշտոնյան նշել է, որ հայկական ձեռնարկություններում ստուգումները կշարունակվեն ևս մեկ շաբաթ։

«Այդ ստուգումների արդյունքներով էլ որոշում կընդունենք», -հավելել է ծառայության ղեկավարը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ այսօրվանից ժամանակավորապես սահմանափակվում է Հայաստանից ծաղիկների արտահանումը Ռուսաստան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակեց ՀՀ-ից ծաղիկների ներմուծումը ՌԴ

«Արգելքը ուժի մեջ կմնա մինչև ջերմոցների ստուգման ավարտը և արդյունքների վերլուծությունը»,-նշել էր դաշնային կառույցը, հավելելով. «Չնայած Հայաստանի սննդի անվտանգության տեսչության կողմից տրված երաշխիքներին, այս տարվա առաջին ամիսներին Ռուսաստան ներմուծված 96,2 միլիոն ծաղիկների մեջ գրանցվել է սահմանված ֆիտոսանիտարական կանոնների խախտման 135 դեպք։ Սա ողջ 2025-ին հայտնաբերված դեպքերի ընդհանուր թվի 77%-ն է»։

Հայկական կողմը երեկ հաղորդել էր, որ ռուս մասնագետների խումբ է ժամանել Երևան՝ ֆիտոսանիտարական ստուգումների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր կսահմանափակի Հայաստանից ծաղիկների ներմուծումը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվան արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը. ՀՀ ՍԱՏՄ-ն իր նախաձեռնությամբ վերահսկողություն է սկսել ՌԴ-ում ժամանակավորապես դադարեցվել է «Ջերմուկ»-ի վաճառքը, ընկերությունից խոստացել են արձագանքելԵրևանի եվրոպական ուղով առաջխաղացումը կարող է հանգեցնել ռուս-հայկական հարաբերություններում փոփոխությունների. ԿալուգինԵՄ-ին միանալու դեպքում Հայաստանը կկորցնի ՀՆԱ-ի մոտ 23 տոկոսը. ՌԴ ԱԽԵԱՏՄ անդամ երկրները չեն կարող Հայաստանին դուրս հանել միությունից. ՄիրզոյանԻշխանությունը վստահ է՝ ՌԴ-ն չի գնա կտրուկ գործողությունների