«Ռոսսելխոզնադզոր»-ը այս շաբաթավերջից՝ մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի վրա։ Ըստ ռուսական կողմի, այս սահմանափակումը ուժի մեջ կմնա «մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան արձանագրության մշակումը»։
Մոսկվան պնդում է, թե մայիսի 21-ից 27-ը հայկական ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, և որ «Հայաստանի իրավասու մարմինը չի ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ նախկինում հայտնաբերված խախտումների ուղղությամբ»։
Մայիսի 22-ից էլ «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը Ռուսաստան։ Այս սահմանափակումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարել էր հերթական աշխատանքային իրավիճակ: