«Ռոսսելխոզնադզոր»-ը կասեցրել է Բելառուսի տարածքով հայկական վարդերի ներմուծումը

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարում է, թե կասեցրել է Բելառուսի տարածքով դեպի Ռուսաստան ավելի քան 39,000 հայկական վարդերի ներմուծումը կեղծ փաստաթղթերի միջոցով։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, խմբաքանակը տեղափոխող մեքենան կալանավորվել է Սմոլենսկի մաքսային կետում, ղեկին եղել է Բելառուսի քաղաքացի։

«Ուղեկցող փաստաթղթերում բեռը փոխադրողի կողմից հայտարարագրվել է որպես զովացուցիչ ըմպելիք։ Նույնականացման պիտակների մնացած բեկորները ցույց են տալիս դրանց հայկական ծագումը», - ասվում է ռուսական կողմի հայտարարության մեջ։

Ռուսաստանը Հայաստանից ծաղիկների ներմուծումը, ինչպես նաև դրանց տարանցումը Ռուսաստանի տարածով դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արգելել է այս տարվա մայիսի 22-ից։

Հաջորդող շաբաթներին Մոսկվան արգելափակել է նաև հայկական միրգ-բանջարեղենի, խմիչքների, ձկնամթերքի ու կաթնամթերքի ներմուծումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կայացած հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։

Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ռուսական շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ :

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է հայկական կաթնամթերքի մուտքը ՌԴ. ՍԱՏՄ-ն հակադարձում է՝ այն անվտանգ էՌԴ-ն դադարեցրել է Հայաստանի բոլոր ձկնամթերք արտադրող ձեռնարկությունների մատակարարումները Հայաստանից մատակարարումների սահմանափակումները քաղաքական չեն. «Ռոսսելխոզնադզոր»Երևանը կաջակցի դեպի ԵՄ և այլ երկրներ արտահանմանը, Մոսկվան նոր սահմանափակումներ է կիրառում