Ռուսաստանն այսօր առավոտյան 8:00-ին սկսել է վերջնական հերթափոխը Իրանում գտնվող «Բուշեր» ատոմակայանում։
«Կայանում մնացել է 20 մարդ՝ մեր մասնաճյուղի ղեկավարը, նրա տեղակալները, անվտանգության բլոկի ներկայացուցիչները և ինժեներատեխնիկական աշխատակիցները, որոնք պատասխանատու են սարքավորումների պահպանման և նաև մեր ավանի անխախտության համար», -լրագրողներին հայտնել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչևը։
Երևանում ՌԴ դեսպանատունը մի քանի օր առաջ հայտնել էր, որ Իրանի «Բուշեր» ատոմակայանից տարհանված 175 ազգությամբ ռուս աշխատակից Հայաստանից մեկնել է Ռուսաստան։
«Ռոսատոմն» անցած ամիս հայտարարել էր, որ հարված է հասցվել «Բուշեր» ատոմակայանի գործող էներգաբլոկի անմիջապես հարակից տարածքին։