ՌԴ ՔԿ-ն քննում է Սիբիրի ծննդատանը նորածինների մահվան հանգամանքները

Ռուսաստան - Նովոկուզնեցկի ծննդատանը քննչական գործողություններ են իրականացվում, 13-ը հունվարի, 2026թ.

Ռուսաստանը քրեական գործ է հարուցել՝ հետաքննելու, թե ինչ հանգամանքներում է մեկ ամսում 9 նորածին մահացել Սիբիրի ծննդատանը։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ կես միլիոն բնակչություն ունեցող Նովոկուզնեցկի հիվանդանոցում քննչական գործողություններ են իրականացվում՝ երեխաների մահվան պատճառը պարզելու համար։ Նույն հիվանդանոցում չորս նորածին դեռ վերակենդանացման բաժանմունքում է, ևս չորսը տեղափոխվել են այլ հիվանդանոց։

Ուկրաինայում արդեն չորս տարուց ավելի շարունակվող պատերազմի պատճառով Ռուսաստանը կրճատել է առողջապահության ֆինանսավորումը․ այս տարի ոլորտին կտրամադրվի ընդհանուր բյուջեի մոտ տոկոսը, մինչդեռ պատերազմից առաջ այդ ցուցանիշը հասնում էր 6 տոկոսի: Փոխարենը շեշտակի աճել են հատկացումները պաշտպանության և անվտանգության ոլորտներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նովոկուզնեցկի ծննդատանը տոներին 9 նորածին է մահացել