Ուկրաինայում գիշերը Ռուսաստանի կողմից հասցված օդային հարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 10 մարդ, հայտնում է արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ Ռուսաստանը Ուկրաինայի վրա արձակել է ավելի քան 100 հարձակողական անօդաչու թռչող սարք:
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ Դնեպրոպետրովսկի մարզում վիրավորվել է առնվազն վեց մարդ։ Հրթիռային հարվածներից մասամբ ավերվել են բանկելի շենքեր, ենթակառուցվածքներ։ Կրիվոյ Ռոգում վնասվել են ենթակառուցվածքները։
Կիևի մարզի Բրովարի շրջանում իշխանությունները հայտնել են, որ անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո մեկ մարդ վիրավորվել է։ Խարկովում ռուսական հրետակոծության հետևանքով վիրավորվել է ևս երեք մարդ։ Անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է բնակելի շենքի, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։
Խերսոնի իշխանությունները հայտնում են, որ մոտ 20 բնակելի շենք է ամբողջությամբ կամ մասնակի տուժել:
Ռուսական կողմն էլ հաղորդել է, որ Սևծովյան Տուապսե նավահանգստի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել: