ՌԴ էներգետիկայի նախարարը նամակում գրել է՝ գազը կթանկանա, եթե Հայաստանը «ԵԱՏՄ-ից գնա ԵՄ»

ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլև, արխիվ

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը մանրամասներ է ներկայացրել է իր հայ գործընկերներին ուղղված նամակից, որտեղ Մոսկվան զգուշացրել էր, թե կարող է դադարեցնել բնական գազի և նավթամթերքի մատակարարումը Հայաստանին։

«Ռուսաստանը դեռևս այդ նամակի պատասխանը չի ստացել», - «Վեդոմոստի» պարբերականին ասել է Ցիվիլևը՝ հավելելով. - «Նամակում մեր դիրքորոշումը շատ հստակ է ներկայացված։ Հայաստանը ստանում է և՛ նավթ, և՛ գազ բավականին շահավետ գներով։ Իհարկե, նույն գազի գինը Եվրոպայում բազմակի բարձր է»։

Նախարարը պնդել է, թե ռուսական կողմը նախազգուշացրել է Հայաստանին հնարավոր զարգացումների մասին. - «Ուստի ես գրել եմ իմ գործընկերոջը, որ բոլորը նախապես իմանան, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Մենք չենք կարողանա մատակարարել նրանց գազ և նավթամթերք այն գնով, ինչով մենք մատակարարում ենք ներկայումս, եթե նրանք Եվրասիական տնտեսական միությունից գնան Եվրամիություն»։

Հայաստանի արտգործնախարարությունը երեկ հաստատեց, որ Երևանում ստացել են Ռուսաստանի էներգետիկայի նախարարի նամակը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ուղղված նամակը, ըստ ՀՀ ԱԳՆ խոսնակի, «փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ տնտեսությանը ոչ մի բան չի սպառնում. Փաշինյանը՝ Մոսկվայից հնչող հայտարարությունների մասինՄոսկվայից հնչող ակնարկները սպառնալիքների են վերածվում, Երևանն արձագանքում էՌուսական գազի արտոնյալ գինը «երկնքից չի ընկնում, ՌԴ-ի հաշվին է». Կրեմլի խոսնակԱնտրամաբանական է Հայաստանին սպառնալ թանկ գնով. Փաշինյանն արձագանքում է ՄոսկվայինԳազի արտոնյալ գինը կարող է շուկայական դառնալ, եթե Երևանը որոշի լքել ԵԱՏՄ-ը. Պեսկով«Գազի թանկացում չի կարող լինել, մենք պայմանագիր ունենք, որը փոխշահավետ է». Փաշինյան