ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա շուտով. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ուկրաինան շուտով կանցկացնեն բանակցությունների նոր փուլ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Բանակցությունների անցկացման հստակ ամսաթիվ դեռևս նշանակված չէ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին ասել է, որ Վաշինգտոնն առաջարկել է հանդիպում անցկացնել մինչև դեկտեմբերի 25-ը։

Նոյեմբերի 10-ին և 11-ին Աբու Դաբիում կայացած նախորդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել էին հակամարտության ավարտից հետո Եվրոպայի անվտանգության համակարգը։ Մոսկվան և Կիևը համաձայնության են եկել գերիների փոխանակման շուրջ։ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի խոսքով՝ յուրաքանչյուր կողմից ավելի քան հազար մարդ կարող է վերադառնալ տուն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևը՝ հարձակման տակ է, ՌԴ-ն պատրաստում է եվրոպացիների այցը, Եվրոպան էլ հայտնում է՝ պատրաստ են բանակցելու

Կիևը, իր հերթին, ակնկալում է, որ եվրոպական երկրները կմասնակցեն բանակցությունների հաջորդ փուլին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրոպայի ներկայացուցիչներին նախ հրավիրել են Մոսկվա՝ պարզելու նրանց դիրքորոշումը, որպեսզի դրանից հետո որոշեն, թե ինչ կազմով շարունակեն Ուկրաինայի հետ բանակցությունները:

Ե՞րբ սպասել նոր փուլին

Նոյեմբերի 19-ին Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ ամերիկացի ներկայացուցիչներն առաջարկել են նոր փուլն անցկացնել մինչև Սուրբ Ծնունդ, հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Նա խոսել է եվրոպական երկրների մասնակցությամբ բանակցությունների մասին և հավելել, որ Կիևը պատրաստ է ավելի շուտ հանդիպել:

Վլադիմիր Զելենսկին հանդիպման ամսաթիվը կապել է Վաշինգտոնի կողմից բոլոր մասնակիցների հետ օրակարգի համաձայնեցման հետ։ Նա ասել է, որ անվտանգության խորհրդատուները կքննարկեն, թե ինչ համաձայնությունների կարելի է հասնել և որն է լինելու նվազագույն արդյունքը։ Կիևի նպատակների թվում նա նշել է «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակումը և հակամարտության դադարեցմանն ուղղված քայլերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պատրաստվում է «եվրոեռյակի» ներկայացուցիչների այցը Մոսկվա՝ Ուկրաինայի հարցով բանակցելու. Ռյաբկով

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հնարավոր է համարել, որ պատվիրակությունները կրկին հանդիպեն ԱՄԷ-ում: Նոյեմբերի 19-ի իր ելույթում նա պարզաբանել է, որ վայրը դեռևս ընտրված չէ: Հաջորդ օրը Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարեց, որ Աբու Դաբիի նման եռակողմ ձևաչափով նոր հանդիպման վերաբերյալ համաձայնություն չկա:

Ինչո՞ւ են եվրոպացիներին հրավիրել Մոսկվա

Նոյեմբերի 19-ին Շենժենում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Վաշինգտոնն է պնդում է, որ եվրոպացիները մասնակցեն բանակցություներին: Նա նաև ասել էր, որ եվրոպացիներին Մոսկվան հրավեր է ուղարկվել դիվանագիտական ուղիներով:

Պուտինը պնդել էր, որ Ռուսաստանը դեմ չէ այդ գաղափարին, սակայն հավելել է, որ Մոսկվան ցանկանում է պարզել, թե «ինչ է Եվրոպան բերելու այս բանակցություններին»։ «Ահա թե ինչու, դիվանագիտական ուղիներով, մենք հրավիրել ենք եվրոպացիներին գալ Մոսկվա՝ իրենց դիրքորոշումները որոշելու համար։ Եվ դրանից հետո մենք կորոշենք, թե ինչ ձևաչափով կշարունակենք երկխոսությունը Ուկրաինայի հետ»,- ասել էր նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Աբու Դաբիում բանակցություններն ավարտվեցին, կողմերը հայտարարություններ արեցին

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 20-ին, Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստում է այսպես կոչված «եվրոեռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների այցը Մոսկվա:

Փարիզը ներկայացրել է ուղևորության պայմանները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան պետք է եվրոպացիներին ճանաչի որպես լիիրավ մասնակիցներ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլին։