Կիևը՝ հարձակման տակ է, ՌԴ-ն պատրաստում է եվրոպացիների այցը, Եվրոպան էլ հայտնում է՝ պատրաստ են բանակցելու

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին (ձախից աջ), Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջարեդ Քուշների մամուլի ասուլիս են տալիս, 19-ը նոյեմբերի, 2026թ.

Ռուսական զինուժը գիշերը մի քանի ժամ շարունակ հրթիռակոծել է Կիևը՝ թիրախավորելով էներգետիկ ենթակառուցվածքներն ու կամուրջները: Առնվազն երեք մարդ է սպանվել, ևս 15-ը վիրավորվել, նաև երեք դեսպանատուն է վնասվել:

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ սա ամենազանգվածային հարձակումն է Կիևի կամուրջների վրա պատերազմի սկսվելուց ի վեր:

Դիվանագիտությունը շարունակվում է

Բայց հարվածներին զուգահեռ շարունակվում է նաև դիվանագիտական աշխատանքը: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ այժմ պատրաստվում է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների այցը Մոսկվա՝ բանակցելու:

Ռուսաստանի նախագահն էր երեկ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո հայտարարել, որ եվրոպացիներին հրավիրում են Մոսկվա՝ բանակցելու։ Վլադիմիր Պուտինը նշել էր, թե Ռուսաստանը համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկած փոխզիջումներին, ապա պնդել, թե Եվրոպան և Ուկրաինան պատրաստ չեն փոխզիջումների:

«Հարցն այն է, թե արդյոք հակամարտության մյուս կողմերը՝ Ուկրաինան և նրա եվրոպացի հովանավորները, պատրաստ են այդ փոխզիջումներին։ Այլ կերպ ասած՝ ուզո՞ւմ են խաղաղ ճանապարհով համաձայնել պատերազմը դադարեցնելու շուրջ, թե՞ ոչ։ Դատելով մեր տեսածից՝ հիմա պատրաստ չեն։ Բայց կտեսնենք։ Ամեն ինչ փոխվում է»,- ասել է Պուտինը։

Կամավորների կոալիցիան՝ Ուկրաինայի կողքին

Այս ֆոնին Բեռլինում երեկ կայացել Ուկրաինային աջակցել ցանկացող երկրների՝ «Կամավորների կոալիցիայի» հանդիպումը, մասնակցել է նաև ամերիկյան կողմը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմն ասել է, որ պատրաստ են անվտանգության շուրջ քննարկումների Ռուսաստանի հետ: Սակայն այս կոնֆլիկտում ագրեսորը չէ, որ պետք է անվտանգության վերաբերյալ անիրատեսական պահանջներ ներկայացնի։

«Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք լուրջ քննարկումների եվրոպական անվտանգության շուրջ ... և ինչն ամենակարևորն է, միայն, եթե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության շուրջ համաձայնություն ձեռք բերվի»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «Կամավորների կոալիցիայի» մամուլի ասուլիսի ժամանակ, 19-ը նոյեմբերի, 2026թ. Բեռլին, Գերմանիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «Կամավորների կոալիցիայի» մամուլի ասուլիսի ժամանակ, 19-ը նոյեմբերի, 2026թ. Բեռլին, Գերմանիա

Գերմանիայի կանցլերն ասել է, որ կշարունակեն աջակցությունն Ուկրաինային, իսկ Ռուսաստանի առավելապաշտական պահանջներն անընդունելի են:

«Մենք կաջակցենք Կիևին այնքան, որքան անհրաժեշտ է։ Եթե խաղաղության բանակցություններ տեղի ունենան, մենք էլ մեր դերը կկատարենք։ Ուկրաինայի և Եվրոպայի հետ բանակցությունները կարող են հաջողել միայն, եթե համատեղ աշխատենք»,- ասել է Մերցը։

Ապահովել Կիևի անվտանգությունը

Ֆրանսիայի նախագահն իր հերթին ասել է, որ կոալիցիայի անդամները պետք է բոլոր միջոցներով աջակցեն Ուկրաինային, որպեսզի այն կարողանա դիմակայել ռուսական ագրեսիային: Ըստ Էմանյուել Մակրոնի՝ կոալիցիան պետք է նաև առաջիկա շաբաթներին նոր ուղիներ գտնի՝ Կիևի պաշտպանությունը բարելավելու համար: Սա թիվ մեկ առաջնահերթություն է, ասել է նա։

«Ուկրաինան դիմադրում է առաջնագծում, բայց նրա քաղաքացիական բնակչությունը հարձակման է ենթարկվում, և մենք պետք է այնտեղ լինենք։ Եվ սա առճակատում չէ, խոսքը Ուկրաինային օգնելու մասին է, որ կարողանա դիմադրել: Դա մեր պարտականությունն է հիմա»,- ասել է Մակրոնը։

«Կամավորների կոալիցիայի» լիագումար նիստի մասնակիցները լուսանկարվում են, 19-ը նոյեմբերի, 2026թ., Բեռլին, Գերմանիա
«Կամավորների կոալիցիայի» լիագումար նիստի մասնակիցները լուսանկարվում են, 19-ը նոյեմբերի, 2026թ., Բեռլին, Գերմանիա

Նշանակալի իրադարձություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ նշանակալի է որակել այն, որ Ռուսաստանը համաձայնել է եվրոպացիների մասնակցությանը:

«Սա նշանակալի իրադարձություն է: Ուկրաինան եղել է այս մոտեցման ամենաակտիվ կողմնակիցը, որ Եվրոպան պետք է ներգրավված լինի բոլոր բանակցություններում: Այժմ արդեն հասել ենք դրան: Եվրոպան ներկայացված կլինի՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ միասին»,- ասել նա:

Զելենսկին նաև ասել է, որ ԱՄՆ-ն լիովին հասկանում է, թե ինչու է անհրաժեշտ այս բանակցություններին Եվրոպայի ուժեղ և համակարգված մասնակցությունը։

​
XS
SM
MD
LG