ՌԴ Աֆիպսկի նավթավերամշակման գործարանում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել

Արխիվային լուսանկար

Ռուսաստանի հարավային Կրասնոդարի մարզի Աֆիպսկի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։

Նա հավելել է, որ Աֆիպսկի երկաթուղային կայարանի վրա ԱԹՍ-ի բեկորներ ընկնելու հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։

Աֆիպսկիի գործարանը հիմնականում կենտրոնացած է արտահանման վրա։ Այն 2024 թվականին վերամշակել է 7.2 միլիոն մետրիկ տոննա հում նավթ (օրական 144,000 բարել)։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում այն մի քանի անգամ թիրախավորվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ-ում լավ չպաշտպանված օբյեկտները կանցնեն արտաքին կառավարման. Պուտինը հրամանագիր է ստորագրելՈւկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց չի պատրաստվում հանձնվել. ԶելենսկիԱնօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է