Ռազգիլդեևը 7.5 տարվա ազատազրկման պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել

Դատարանը հրապարակում է Անդրեյ Ռազգիլդեևի վերդիկտը, Գյումրի, 13-ը նոյեմբերի, 2025թ.

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը 7.5 տարվա ազատազրկման պատիժը կրելուց հետո օրերս ազատ է արձակվել, «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Նարինե Ռշտունին:

Հարցին՝ արդյոք Ռազգիլդեևը մեկնե՞լ է Հայաստանից, թե՞ շարունակում է ծառայությունը, փաստաբանը չպատասխանեց, նշելով, թե դա անձնական տվյալ է:

Գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին դաժան ծեծի հետևանքով մահվան հասցնելու մեջ մեղադրվող Ռազգիլդեևը ռուսական ռազմաբազայից էր հեռավար մասնակցում դատական նիստերին: Մոտ 7 տարի տևած դատաքաննությունը, ըստ Ղուկասյանի դստեր՝ Անահիտի շահերի պաշտպանների, իրականացվել է կոպիտ խախտումներով, ինչի վերաբերյալ նախ Վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարան բողոքներ էին ներկայացրել, սակայն դրանք վարույթ չեն ընդունվել: Փաստաբան Անի Չատինյանը փոխանցեց, որ ներպետական ատյանները սպառել են և դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գյումրիում դաժան ծեծի հետևանքով մահացած կնոջ ներկայացուցիչները Վերաքննիչ են դիմումՈրտե՞ղ է պատժի մնացած մասը կրելու ՌազգիլդեևըԱնդրեյ Ռազգիլդեևը դատապարտվեց 7 տարի 6 ամսվա ազատազրկմանԱնդրեյ Ռազգիլդեևը մեղավոր ճանաչվեց Ջուլիետա Ղուկասյանին դաժան ծեծի հետևանքով մահվան հասցնելու համարՌազգիլդեևը դատական վերջին խոսքում իրեն մեղավոր չճանաչեց գյումրեցի կնոջ մահվան գործովՄեղադրող դատախազը միջնորդեց ութ տարվա ազատազրկման դատապարտել Անդրեյ ՌազգիլդեևինՍտացվում է, որ ՀՀ օրենսդրությունը Հայաստանում չի տարածվում ռուսական բազայի ծառայողների նկատմամբ. Սաքունց