Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել է առգրավել եվրոպական երկրներին պատկանող նավերը՝ ի պատասխան ռուսական «ստվերային նավատորմի» նավերից առգրավված բեռները վաճառելու ծրագրերի։
Եվրոպական մի շարք ընկերություններ առգրավել են ռուսական նավթ տեղափոխող նավեր, որոնք խախտում էին Ռուսաստանի դեմ սահմանված եվրոպական պատժամիջոցները։ Անցած ամիս ընդունված նոր պատժամիջոցները ԵՄ անդամ երկրներին թույլ են տալիս վաճառել նավերից առգրավված նավթը կամ ցանկացած այլ բեռ։
Մոսկվան կտրուկ է արձագանքել է այդ քայլերին՝ որակելով դա «ծովահենություն և ավազակություն»։
«Մենք ստիպված կլինենք պատասխանել նույն կերպ»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով՝ Մոսկվան կգործի «այնտեղ, որտեղ մենք ինքներս անհրաժեշտ և նպատակահարմար կհամարենք՝ ցանկացած վայրում»։
Շվեդական դատարանի փաստաթղթերից, որոնք France-Presse-ը ձեռք էր բերել օգոստոսի սկզբին, հայտնի էր դարձել, որ Ստոկհոլմը Կիևին է փոխանցելու առգրավված ռուսական նավը, որը կասկածվում է Ուկրաինայի օկուպացված տարածքներից հացահատիկ տեղափոխելու մեջ։