Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Ռուսաստանին և Հյուսիսային Կորեային ավելի զարգացնել իրենց ռազմավարական կապերը՝ շնորհավորելով իր գործընկեր Կիմ Չեն Ընին պետական գործերի նախագահի պաշտոնում վերանշանակման առթիվ։
«Մենք Ռուսաստանում բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի ամրապնդման գործում», - գրել է Պուտինը իր ուղերձում՝ ընդգծելով՝ իհարկե, շարունակելու են սերտ համագործակցությունը Մոսկվայի և Փհենյանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա զարգացման համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կրկին նշանակվել է պետական գործերի նախագահ