Պուտինը Հունգարիայի ԱԳ նախարար հետ կքննարկի «Դրուժբա» նավթամուղի հետ կապված խնդիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կանցկացնի Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հետ՝ քննարկելու «Դրուժբա» նավթամուղի հետ կապված խնդիրը։

Կրեմլն իր հաղորագրության մեջ գործածել է «Ուկրաինայի կողմից Սլովակիայի և Հունգարիայի նկատմամբ իրականացվող շանտաժ» արտահայտությունը։

Մինչդեռ պաշտոնական Կիևը հայտարարել է, որ «Դրուժբա» նավթամուղի ուկրաինական հատվածը, որով ռուսական նավթ է մատակարարվում Հունգարիա և Սլովակիա, ռուսական հարձակման հետևանքով առաջացած հրդեհից է լրջորեն վնասվել է և այն ենթակա չէ արագ վերանորոգման։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ այսօր լրագրողներին հայտնել է նաև, որ Իրանում ստեղծված իրավիճակի ֆոնին եվրոպական երկրները Ռուսաստանին չեն դիմել էներգակիրների մատակարարումները վերսկսելու խնդրանքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հունգարիան և Սլովակիան մասնագետներ կուղարկեն Ուկրաինա՝ գնահատելու «Դրուժբա» նավթամուղի վիճակը