Պուտինը Հաղթանակի 81-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի և այլ երկրների ղեկավարներին

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև՝ Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին, հայտնում է Կրեմլը։

«Այս օրը մենք երախտագիտության և հարգանքի տուրք ենք մատուցում մեր հայրերին ու պապերին, որոնք ուս-ուսի կռվել են ռազմաճակատում և աշխատել թիկունքում՝ անթիվ զոհողությունների ու զրկանքների գնով՝ մոտեցնելով նացիստական զավթիչների նկատմամբ երկար սպասված հաղթանակը», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը։

Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված ուղերձներում Վլադիմիր Պուտինը կոչ է արել «պահպանել պատերազմի ծանր տարիների իրադարձությունների հիշողությունը և հաջորդ սերունդներին փոխանցել բարեկամության ու փոխօգնության այն բարի ավանդույթները, որոնք կապում են ժողովուրդներին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը չի մասնակցի մայիսի 9-ի շքերթին՝ «քարոզարշավի պատճառով»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարի չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին։ Երեկ պատասխանելով լրագրողների հարցին, Փաշինյանն ասել է, որ դեռևս Մոսկվա կատարած իր նախորդ այցի ընթացքում՝ ապրիլին է Պուտինին ասել, որ չի լինելու Կարմիր հրապարակում։

«Ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ այցի ընթացքում ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին», ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը՝ «ՌԴ այլ բարեկամ երկրների շարքում» հրավիրվել է Մոսկվայում կայանալիք շքերթին, ավելի վաղ հայտարարել էր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Հայաստանի վարչապետը Մոսկվայի շքերթին մասնակցել է 2025, 2023 թվականներին, սակայն բաց է թողել 2024-ինը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը. ԿոպիրկինՎարչապետը ՌԴ-ում մասնակցեց Հաղթանակի օրվա շքերթին. Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում չկայացավՎարչապետը ՌԴ-ում մասնակցեց Հաղթանակի օրվա շքերթին. Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում չկայացավ