Պուտինը եկող շաբաթ կայցելի Չինաստան

Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտին և Սի Ծինփին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան, հաղորդում են Կրեմլից:

Այցը կատարվում է երկու երկրների միջև Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ:

Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը կքննարկեն երկկողմ հարաբերությունների հարցեր, Ռուսաստանի և Չինաստանի միջև գործընկերության և ռազմավարական փոխգործողության հետագա խորացման ուղիները, մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ, ասված է հաղորդագրությունում:

Բանակցությունների արդյունքներով երկու պետությունների ղեկավարները կստորագրեն համատեղ հայտարարություն և այլ փաստաթղթեր:

Այս շաբաթ Պեկին էր այցելել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփ․Չինաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն ավելի լավն են լինելու, քան երբևէԹրամփը ժամանեց ՊեկինՌուսաստանը և Չինաստանը պետք է մշակեն երկկողմ հարաբերությունների «մեծ ծրագիր». Սի Ծինփինը՝ ՊուտինինՉինաստանը կարող է օգնել վերջ դնել Ուկրաինայում պատերազմին. Ֆինլանդիայի վարչապետ