Պուտինն այսօր կընդունի Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան դիվանագետի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ըն, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում այսօր կընդունի Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան դիվանագետին։ Լուրը հաստատել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ուկրաինայում պատերազմի ֆոնին երկու պետությունները հայտարարել են, որ խորացնում են ռազմական և քաղաքական կապերը։

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոե Սոն Հուեյն ավելի վաղ Մոսկվա կատարած այցի ժամանակ ռուսաստանցի գործընկեր Լավրովի հետ հանդիպմանը բարձր էր գնահատել «Փհենյանի և Մոսկվայի միջև հոգևոր մտերմությունը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև բարեկամությունը հասել է պատմական գագաթնակետի․ Կիմ Չեն Ըն