Պուտինի բանագնացը մեկնում է Մայամի՝ հանդիպելու Թրամփի վարչակազմի անդամներին. Reuters

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանագնաց, տնտեսական հարցերով երկկողմ խմբի ղեկավարներ՝ Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևն այսօր կմեկնի Մայամի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների հետ հանդիպումների համար:

Այս մասին Reuters-ին հայտնել են այցի մասին տեղյակ երկու աղբյուրներ՝ առանց մանրամասների:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղության բանակցությունների հաջորդ փուլի օրը կամ վայրը կարող է փոխվել

Ավելի վաղ, ամերիկյան Axios կայքը տեղեկացրել էր, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման մասին եռակողմ բանակցությունների հերթական փուլը կայանալու է փետրվարի 1-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում։ Բանակցությունների նախորդ փուլը Աբու-Դաբիում կայացել էր հունվարի 23-24-ին։ Նախօրեին, սակայն, Ուկրաինայի նախագահը հայտարարեց, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայանալիք բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը կամ վայրը կարող է փոխվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպում՝ պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ուկրաինական բանակը պետք է լքի Դոնբասի տարածքը, սա կարևոր պայման է. ՊեսկովFT. Անվտանգության երաշխիքների դիմաց Վաշինգտոնը Կիևից պահանջում է զիջել ամբողջ Դոնբասը ռուսներին