Փոխվարչապետն ու Իրանի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին քննարկել են տարածաշրջանային զարգացումները, հայտնել է փոխվարչապետի գրասենյակը:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը Հայաստանի համար:

Իրանում լայնածավալ ցույցերի ֆոնին՝ Հայաստանում վերջին շրջանում ահագնացել էին իրանցի ցուցարարները նկատմամբ ճնշումների մասին ահազանգերը: Սրան նախորդել էր Հայաստանում Իսլամական Հանրապետության դեսպանի կոշտ քննադատությունը, թե «մի խումբ մարդկանց դեսպանատան առջև ցույց անելու համար կանաչ լույս է տրվում»։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը ժողովրդավար երկիր է, որտեղ բոլորն իրավունք ունեն իրենց ձայնը բարձրացնել, սակայն ոստիկանությունն արգելել էր իրանցիների երթը: ԱԱԾ-ից էլ սկսել էին ցուցարարներին հարցումների հրավիրել:

«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ծառայությունից օրեր առաջ հաստատել էին՝ իրանցիներին կանչում են ԱԱԾ, բայց չէին հստակեցրել՝ կոնկրետ ինչ պատճառով, ինչ հիմքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ավելի բարձր եմ գոռալու». իրանցի ակտիվիստ կնոջը ԱԱԾ են տարել, ժամերով հարցաքննել, «սպառնացել արտաքսել, ծաղրել»


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի դեսպանատան դիմաց ցույցերին մասնակցող իրանցիները շարունակում են ԱԱԾ կանչվել. ինչո՞ւ