Փոխվարչապետերն ու նախարարների մեծ մասը վերանշանակվել են

Նախագահական նստավայրը Երևանում, արխիվ

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ Տիգրան Խաչատրյանն ու Մհեր Գրիգորյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններում:

Իրենց պաշտոններում վերանաշանակվել են նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

Նախագահի հրամանագրով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը: Նա այս պաշտոնում փոխարինում է Մխիթար Հայրապետյանին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը