«Մոդելավորենք այսպիսի մի իրավիճակ, երբ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ի վերահսկողության ներքո, և մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք՝ 2016 թվականին, մեր ռեակցիան ի՞նչ պետք է լինի»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ստեփանակերտում ավերված եկեղեցիների մասին հարցին:
«Օրինակ՝ այդ մզկիթի տարածքի հետ կապված ՀՀ քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականները, ասում են` «գիտե՞ք ինչ, այս հողերը մերն են եղել», և այսպես շարունակ: Մենք ի՞նչ պետք է անենք, այդ թվում կարող է լինել նաև այդպիսի որոշում: Երբ ասում ենք պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք՝ պատմամշակութային հուշարձանը ինքը որոշակի կատեգորիաներով անցնող հուշարձան է, և էլի ուզում եմ ասել՝ եկեք չմոռանանք, կոնկրետ Արծվաշենի օրինակով, որովհետև կարող է այդ պահին պարզվել, որ ամբողջ Արծվաշենի տարածքում պատմամշակութային հուշարձաններ են, մենք ի՞նչ ենք անելու», - հայտարարեց վարչապետը, վերստին կրկնելով՝ պետք է որոշում կայացնել՝ գնում ենք կոնֆլիկտի՞.
«Հայաստանում խոսվում է բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին, Ադրբեջանում էլ է խոսվում: Հարցը հետևյալն է՝ ո՞րն է մեր ռեակցիան: Մեր ռեակցիան պետք է հիմնվի այն պայմանավորվածությունների վրա, որոնք թղթի վրա արձանագրված և հրապարակված են»,- ընդգծեց վարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բացառիկ լուսանկարներ. Լեռնային Ղարաբաղում քանդվել են տաճար և եկեղեցիԼեռնային Ղարաբաղում քրիստոնեական սրբավայրերի ոչնչացման մասին վերջին հաղորդումներից հետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ կառավարությունը փորձում է ամբողջացնել տեղեկատվությունը, միևնույն ժամանակ նշել, որ պետք է շրջահայաց լինել:
«Չեմ կարծում, թե մեր նախորդ փորձը հաշվի առնելով՝ դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: