Պետեկամուտների, Քաղաքաշինության, Կադաստրի կոմիտեների ղեկավարները կվերանշանակվեն

Կառավարության շենքը Երևանում, արխիվ

Կառավարությունը վաղվա նիստում նախատեսում է հավանություն տալ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի ու Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի վերանշանակմանը։

Խորհրդարանական հերթական ընտրություններից հետո նրանք այս պաշտոններում ժամանակավոր պաշտոնակատարներ են։ Էդուարդ Հակոբյանը ՊԵԿ-ը գլխավորում է 2024 թվականի վերջից։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այդ պաշտոնում է մոտ երկուսուկես տարի, իսկ Սուրեն Թովմասյանը Կադաստրի կոմիտեն ղեկավարում է մոտ յոթ տարի։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

3 նախարարություններ նոր անուններ կունենան․ նախագիծը խորհրդարան կներկայացվի