Կրեմլը «տեղեկություն չունի» Բաքվում ՌԴ-ի և Գերմանիայի ենթադրյալ շփումների մասին

Կրեմլը «տեղեկություններ չունի» Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների ենթադրյալ հանդիպման մասին, այսօր հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակը:

«Ոչ, ես որևէ տեղեկություն չունեմ այդ հանդիպման մասին, ուստի ձեզ ասելու ոչինչ չունեմ», - լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը մանրամասներ ունի Ադրբեջանում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ։

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բեռլինում Գերմանիայի դաշնային կանցլերի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր.

«Հուլիսի կեսին Բաքվում կայացել են Ռուսաստանի և Գերմանիայի պատվիրակությունների գաղտնի բանակցությունները, որոնց մասին ադրբեջանական իշխանությունները անգամ տեղյակ չեն եղել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիև․ «Բաքվում գաղտնի ռուս-գերմանական բանակցություններ են կայացել»

Ալիևը պնդել էր, որ ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Զուբկովը և Ռուսաստանի նախագահին կից գործող քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը։