Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Զելենսկու հայտարարությունը, թե Մոսկվան պատրաստվում է Հյուսիսային Կորեայի 30 հազար զինծառայողի ընդունել

Անցյալ շաբաթ ուկրաինական աղբյուրը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները քննարկում են օդային հրադադարի վերաբերյալ առաջարկ, որը խաղաղության բանակցությունների նոր փուլի շրջանակում պետք է ռուսակա կողմին ներկայացվի։

«Ճիշտ է, որ այս տեղեկությունը հայտնվել է մի քանի օր առաջ, սակայն առայժմ դա ոչ այլ ինչ է, քան մամուլի ենթադրություններ։ Այս հարցի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասնություն չկա, ինչպես նաև չկան որևէ նոր առաջարկի կամ նախաձեռնության վերաբերյալ հստակ մանրամասներ», լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նաև հրաժարվել է մեկնաբանել Զելենսկու հայտարարությունը, թե Մոսկվան պատրաստվում է Ռուսաստանի Վորոնեժի մարզում ընդունել Հյուսիսային Կորեայի 30 հազար զինծառայողի։

«Չեմ կարծում, որ անհրաժեշտ է մեկնաբանել դրանք»,- ասել է Պեսկովը, հավելելով. «Մեր ծրագրերի մասին խոսելը Զելենսկու գործը չէ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփն ու Զելենսկին կհանդիպեն երեքշաբթի Վաշինգտոնում

Սպիտակ տունը շաբաթվա վերջին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին կհանդիպեն երեքշաբթի օրը Վաշինգտոնում:

Ուկրաինական աղբյուրը Reuters-ին հայտնել էր, որ Զելենսկու թիմը սպասում է Սպիտակ տնից Թրամփի ժամանակացույցի պաշտոնական հաստատմանը։