Պեսկով․ «Ռուսաստանը շարունակելու է հարվածներ հասցնել Սև ծովում գտնվող նավերին»

«Ռուսաստանի Զինված ուժերը կշարունակեն հարվածներ հասցնել Սև ծովում գտնվող այն նավերին, որոնք զենք և սպառազինություն են տեղափոխում Կիևի վարչակազմի համար»,-այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Վերջին օրերին ռուսական ուժերը հարվածներ էին հասցրել Օդեսայի ափամերձ շրջանում գտնվող առնվազն երեք քաղաքացիական նավերի։

Թուրքական ընկերություններից մեկին պատկանող «Golden Leo» բեռնատար նավի վրա հարձակման հետևանքով անձնակազմի անդամներից հինգը զոհվել էին, ևս հինգը համարվում են անհետ կորած։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սև ծովում 4 հնդիկ նավաստիների մահից հետո Հնդկաստանի ԱԳՆ է կանչվել ռուս դիվանագետը

Եվս երկու նավերին հասցված ռուսական հարվածների հետևանքով զոհվել են անձնակազմերի 9 անդամներ, այդ թվում՝ Հնդկաստանի չորս քաղաքացիներ։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևից հայտնում են՝ Սև ծովում բեռնատար նավի վրա ռուսական հարվածից զոհերի թիվը հասել է 10-ի