Պեսկով․ «Ուկրաինական կարգավորման գործընթացում դադար է»

«Ուկրաինական կարգավորման գործընթացում այժմ դադար է, բայց շփումներն ամերիկյան կողմի հետ մշտապես շարունակվում են»,- այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նաև պնդել է, որ եթե Կիևը զիջումների գնալու պատրաստակամություն հայտնի, «ռազմական գործողությունները կարող են ավարտվել արդեն այսօր»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ-ի հետ բանակցությունների հնարավորությունը պահպանվում է մինչև ձմեռ. Զելենսկի

«Մենք միշտ ենք ասել, որ Մոսկվայի համար գերադասելին բոլոր խնդիրների՝ խաղաղ ճանապարհով լուծումն է։ Բայց եթե հակառակ կողմը շարունակի ձգձգել գործընթացը՝ հրաժարվելով իրական խաղաղ բանակցություններից, ապա հատուկ ռազմական գործողությունը ևս կշարունակվի»,- նշել է Պեսկովը։