Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CBS News-ին տված հարցազրույցում համաձայնել է Ուկրաինայի զինված ուժերի Երրորդ բանակային կորպուսի հրամանատար Անդրեյ Բիլեցկու այն գնահատականին, որ Ուկրաինան ունի վեցից ինը ամիս ժամանակ՝ ռազմաճակատում նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու և բանակցություններում իր դիրքերն ամրապնդելու համար։
Զելենսկու գնահատմամբ՝ 2025թ. դեկտեմբերից ռուսական բանակը, մեծ կորուստների հետևանքով, սկսել է կորցնել նախաձեռնությունը ռազմի դաշտում, ինչը հնարավորություն է ստեղծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։
Խոսելով բանակցային գործընթացում եվրոպական երկրների հնարավոր մասնակցության մասին՝ Զելենսկին ենթադրել է, որ դրանում կարող է ներգրավվել «եռյակը»՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան։
Նա չի բացառել նաև այլ երկրների մասնակցությունը՝ ընդգծելով, որ որոշումը պետք է ընդունեն Ուկրաինան և Եվրոպան համատեղ։