Պեսկով. Մակրոնը և Մերցը կարող էին պարզապես զանգահարել Պուտինին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերց, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, կոլաժ

Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը չեն փորձել կապ հաստատել Կրեմլի հետ, մինչդեռ նրանք կարող էին պարզապես զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այսօր այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Եթե կա ցանկություն և անհրաժեշտություն, նրանք կարող են պարզապես զանգահարել նախագահ Պուտինին։ Նա երբեք չի մերժել անմիջական կապերը։ Պուտինը միշտ ասել է, որ կապերը նախընտրելի կլինեն նույնիսկ շատ լուրջ տարաձայնությունների դեպքում, քանի որ դրանց լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է», - ասել է Պեսկովը։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, մասնավորապես, թե ցանկանում է եվրոպացի գործընկերներին ներգրավել Ռուսաստանի նախագահի հետ երկխոսությունը վերսկսելու գործընթացում։

Ռուսաստանի նախագահի խոսնակին խնդրել են նաև մեկնաբանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հայտարարությունը, թե եվրոպական քաղաքական գործիչները չպետք է «ձգվեն» դեպի Կրեմլի դուռը։

«Ոմանք կառչած են նախկին մոտեցմանը, որը կարճատես, անլուրջ և ոչ խելամիտ է։ Սա քաղաքական անգրագիտություն է, քաղաքական կարճատեսություն», - արձագանքել է Պեսկովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մակրոնը ցանկանում է եվրոպացի գործընկերներին ներգրավել Պուտինի հետ երկխոսությունը վերսկսելու գործընթացումՌԴ-ը Ֆրանսիայի կողմից բարձրագույն մակարդակով երկխոսություն վերսկսելու ցանկություն չի տեսնում. ՊեսկովՄակրոնի խորհրդականի Մոսկվա այցի մասին հաղորդումը Կրեմլը ոչ հաստատում, ոչ էլ հերքում էՄակրոնը պատրաստվում է շփումներ սկսել Պուտինի հետ