Պեսկով․ «Հուսով ենք, որ Վաշինգտոնը կրկին կկենտրոնանա ուկրաինական կարգավորման վրա»

Կրեմլում հույս ունեն, որ Մերձավոր Արևելքում հրադադարի հաստատումից հետո Վաշինգտոնն ավելի ակտիվորեն կսկսի զբաղվել ուկրաինական կարգավորմամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ընդհանուր առմամբ դրանք անուղղակիորեն փոխկապակցված խնդիրներ են։ Պատճառն այն է, որ ամերիկացի բանակցողները կենտրոնացած էին Իրանի խնդրի վրա։ Հուսով ենք, որ տեսանելի ապագայում նրանք ավելի շատ ժամանակ ու կարողություն կունենան եռակողմ ձևաչափում հանդիպելու համար», - նշել է Պեսկովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ