Պայթյուններ Վորոնեժում․ հարված է հասցվել գործարանի

Վորոնեժ։ 2026թ. հունիսի 22

Այսօր Վորոնեժում մի քանի պայթյուն է տեղի ունեցել, քաղաքի վրա բարձրացել է խիտ ծուխ։ Ավելի վաղ մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտարարել էր հրթիռային վտանգի մասին և տեղեկացրել ազդարարման համակարգերի գործարկման մասին։

Ռուսական իշխանամետ Baza տելեգրամ ալիքի պնդմամբ՝ Վորոնեժը ենթարկվել է Storm Shadow հրթիռների հարձակման։ Զենքի տեսակի վերաբերյալ պաշտոնական հաստատում առայժմ չի եղել։

Ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքը հայտնում է, որ հրթիռային հարվածը հասցվել է «Վորոնեժի կիսահաղորդչային սարքերի գործարանում», որտեղ արտադրվում են միկրոսխեմաներ, առանձին կիսահաղորդչային սարքեր և մոդուլներ։ Դրանք կիրառվում են ռուսական հրթիռներում։

Այն մասին, որ հարվածի թիրախում եղել է հենց այդ ձեռնարկությունը, գրել է նաև ASTRA-ն։

Մոնիթորինգային ալիքները հրապարակել են հարվածի հետևանքների լուսանկարներ և տեսանյութեր։

Ուկրաինական կողմը հարվածի վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չի արել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինական անօդաչուները գրոհել են Կերչը, կան զոհեր, տասնյակ վիրավորներԽարկովում ռուսական օդային հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, տասը՝ վիրավորվելԶելենսկին Բելառուսից պահանջում է հեռացնել ռուսների հարվածները ճշգրտող տեխնիկան Կրեմլը հայտնում է՝ Ուկրաինայի վրա հարվածները կշարունակվենՄոսկվայի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ հարվածից հետոԶելենսկի. Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի նավթային և քիմիական գործարաններին