Մատչելիության հղումներ

Զելենսկի. Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի նավթային և քիմիական գործարաններին

Ռուսաստանի Օրյոլ քաղաքում այսօր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից բնակելի շենքի վրա հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս ինը վիրավորվել է, հայտնել է մարզի նահանգապետը։

Ավելի վաղ էլ Ուկրաինայի նախագահը հայտնեց, որ Ուկրաինան գիշերը հարվածել է Ռուսաստանի Յարոսլավլի մարզում գտնվող նավթային օբյեկտին և Տուլայի մարզում գտնվող «Ազոտ» քիմիական գործարանին:

Ուկրաինայի նախագահն ասել է, որ «Ազոտ» գործարանը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի պայթուցիկ նյութերի արտադրության համար։ Զելենսկին նաև ասել է, որ հարվածներ են հասցվել ռուսական ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներին նաև Ուկրաինայի օկուպացված հատվածներում:

XS
SM
MD
LG