Իրանը պետք է «զգալիորեն» կրճատի ուրանի հարստացման իր հզորությունները՝ ԱՄՆ պահանջները բավարարելու և պատերազմը դադարեցնելու համար, Reuters-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Վենսն ասել է, որ ցանկացած համաձայնագիր ոչ թե ապագայում միջուկային զինամթերքի կրճատման երաշխիքներ կառաջարկի, այլ կպահանջի Իրանից կրճատել ուրանի հարստացման իր հզորությունները։
«Եթե քեզ միջուկային զենք պետք չէ, ապա ինչո՞ւ է քեզ 60 տոկոսով հարստացված վառելիք հարկավոր։ Եվ եթե ուզում ես ցույց տալ քո հանձնառությունը միջուկային զենք չմշակելուն, մի՛ մշակիր բարձր հարստացված վառելիք։ Սա շատ կարևոր, հիմնարար հարց է», - ասել է Վենսը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփն ասել է, որ դեռ չի որոշել՝ Իրանին նորի՞ց հարվածել, թե՞ ոչ«Կարծում եմ, եթե նրանք ցանկանում են ցույց տալ միջուկային զենք չմշակելու իրենց հանձնառությունը, ապա պետք է որոշ նշանակալի քայլեր ձեռնարկեն ուրանի հարստացման իրենց կարողությունների վերաբերյալ»,- հավելել է նա։
Վերջին շաբաթներին Իրանը և Միացյալ Նահանգները փոխանակվել են առաջարկներով՝ ուղղված պատերազմի դադարեցմանը և համաշխարհային էներգետիկ շուկաների համար կենսական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի վերաբացմանը: Թրամփը մերժել է Թեհրանի վերջին առաջարկը և զգուշացրել, որ ռազմական գործողությունները կարող են ակտիվանալ Կոնգրեսում նոյեմբերին նախատեսված միջանկյալ ընտրություններից հետո:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզը, մինչև Իսլամաբադի հուշագրի 7 պայմանները չկատարվենՎենսը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է բաց մնալ համաձայնության համար, բայց միջուկային հարցում Իրանից կպահանջի կոնկրետ զիջումներ։ «Մենք չենք պատրաստվում համաձայնել խոստումների՝ կոնկրետ գործողությունների փոխարեն», - ասել է նա։
ԱՄՆ փոխնախագահը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի համար անորոշ է, թե ով է որոշումներ կայացնում Թեհրանում։ Վենսն ասել է, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և արտգործնախարար Աբբաս Արաքչիի հետ։ Սակայն պարզ չէ, թե որքան լիազորություններ ունեն նրանք Իրանի իշխանության կառուցվածքում: «Մենք նկատեցինք, որ լիովին պարզ չէ, թե ինչպես է նրանց երկիրը որոշումներ կայացնում», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԻՊՀԿ գերենալը պնդում է, որ ամերիկյան ուժերը 1000 կմ հետ են քաշվել Իրանի ափերիցԹրամփն իր հերթին հայտարարել է, որ իր «ամենամեծ խնդիրն» այն է, որ ոչ ոք չգիտի, թե ով է կառավարում Իրանը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն էլ կիրակի հայտարարել էր, որ ամերիկացի պաշտոնյաները լավ գիտակցում են, թե ովքեր են իրենց իրանցի գործընկերները և ինչպես է գործում իրանական որոշումների կայացման համակարգը։ «Խնդիրը, ըստ էության, հակառակն է. այն կապված է ամերիկացի պաշտոնյաների հակասական դիրքորոշումների և երկիմաստ հայտարարությունների հետ», - ասել էր Էսմայիլ Բաղային։