Մատչելիության հղումներ

Թրամփն ասել է, որ դեռ չի որոշել՝ Իրանին նորի՞ց հարվածել, թե՞ ոչ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը, 28-ը սեպտեմբերի, 2026 թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը, 28-ը սեպտեմբերի, 2026 թ.

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ դեռ պետք է որոշի, թե ինչպես վարվել Իրանի հետ՝ հարվածե՞լ նորից, թե՞ սպասել, որ Թեհրանը գործարքի գնա պատերազմը դադարեցնելու շուրջ: Դոնալդ Թրամփը նաև պնդել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի շուտով:

«Մենք պետք է այդ որոշում կայացնենք. Կա՛մ պայթեցնենք նրանց, կա՛մ գործարք կնքենք: Բայց ժամանակը եկել է։ Այն շատ շուտով կավարտվի»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Իրանը հայտարարել է, որ պատերազմն ավարտելու իր պայմանները փոխանցել է ԱՄՆ-ին և սպասում է պատասխանի: Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզաին երեկ հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանում որոշում կայացնել։ «Թրամփը հայտնվել է ճահճում, ուր նա չի կարողանում ո՛չ բանակցել, ո՛չ էլ պայքարել», - ասել էր նա:

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն էլ հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը «ոչնչացրել են» Իրանի ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը, պաշտպանական համակարգերը, ղեկավարությանը և ռազմաարդյունաբերական կարողությունները:

Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Քվանտիկո ծովային հետևակի բազայում ռազմական ղեկավարների հավաքի ժամանակ Հեգսեթն ասել է, որ ամերիկյան զորքեր շարքից հանել են Իրանի ոչ միջուկային ռազմական կարողություններն ու միջուկային ձգտումները։

«Այստեղ գտնվող ամերիկացիները և նրանց գործընկերները ոչնչացրել են Իրանի նավատորմը, Իրանի ռազմաօդային ուժերը, նրանց պաշտպանական համակարգը, նրանց ղեկավարությունը և ռազմաարդյունաբերական հզորությունները, նրանց ամբողջ պաշտպանական տարածքը», - ասել է նա:

«Իրանի ավանդական պաշտպանությունը խաթարվել է, իսկ նրա միջուկային նկրտումները ոչնչացվել և բացահայտվել են աշխարհին։ Դուք՝ այս խումբը, ապահովում է, որ Իրանը երբեք միջուկային զենք չձեռք բերի»,- հավելել է նա։

Հեգսեթն ասել է, որ Պենտագոնը «հստակ խզում» է մտցրել իր անցյալի հետ՝ կենտրոնանալով իր «միակ առաքելության»՝ մարտական գործողությունների վրա:

​
XS
SM
MD
LG