Պատերազմի 4-րդ տարելիցին Ուկրաինայի աջակիցների հավաք Վաշինգտոնում

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման չորրորդ տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում Ուկրաինայի աջակիցները հավաքվել են Լինքոլնի հուշահամալիրի դիմաց:

Արդեն չորրորդ տարին ուկրաինացիները և նրանց աջակիցները Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նշում են պատերազմի հերթական տարելիցը աղոթքներով և կոչերով, ապա երթ են իրականացնում դեպի Ռուսաստանի դեսպանի նստավայր:

Կազմակերպիչները հայտարարել են, որ ակցիայի նպատակն է Վաշինգտոնում ցույց տալ միասնական ճակատ և Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտից հետո ամենամեծ հակամարտությանը վերջ դնելու շարունակական ջանքերի կոչ անել Միացյալ Նահանգներին:

Ակցիայի ուղերձը հստակ էր՝ պատերազմն ավելիի մասին է, քան տարածքը, այն վերապրելու մասին է, Վաշինգտոնից փոխանցում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը:

Հավաքը նախաձեռնել էին Միացյալ Նահանգներում ուկրաինական առաջատար կազմակերպությունները՝ Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատան հետ համատեղ:

«Միացյալ օգնություն Ուկրաինային» կազմակերպության նախագահ Մարինա Բայդյուկը շեշտել է, որ Ուկրաինան պետք է դիտարկվի ոչ թե որպես օգնություն հայցող, այլ որպես ռազմավարական գործընկեր:

«Մենք ամերիկացիների աջակցության կարիքն ունենք, բայց մենք նաև ԱՄՆ կառավարության և ներկայիս վարչակազմի աջակցության կարիքն ունենք», - ասել է Բայդյուկը «Ազատությանը», - «Մենք պետք է Ուկրաինան դիտարկենք ոչ թե սոսկ որպես պատերազմի մեջ գտնվող երկիր, մուրացկան: Մենք պետք է Ուկրաինան դիտարկենք որպես դաշնակից՝ կանգնած ռուսական զանգվածային բանակի դիմաց, գիծը պահող՝ ոչ միայն հանուն Ուկրաինայի, այլև հանուն ամբողջ Եվրոպայի և ամբողջ աշխարհի»:

Շաբաթ օրվա հավաքին մասնակցել են նաև եվրոպացի դիվանագետները՝ ընդգծելով, ինչպես բանախոսներն էին հայտարարում, անդրատլանտյան միասնությունը:

Վաշինգտոնում Ուկրաինայի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Դենիս Սյենիկը հայտարարել է, որ Կիևը ցանկանում է «վստահելի, երկարատև և արդար» խաղաղություն՝ ամրապնդված անվտանգության հստակ երաշխիքներով:

Դիվանագետը վստահեցրել է, որ Ուկրաինան հանձնառու է բանակցություններին, և շնորհակալություն է հայտնել խաղաղարար ջանքերում ներգրավված Թրամփի վարչակազմին և մյուս գործընկերներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսները Ուկրաինայի ուղղությամբ 120 անօդաչու թռչող սարք են արձակելՈւկրաինական ուժերը հարվածել են Վոտկինսկի հրթիռների գործարանինԼրագրողները պարզել են Ուկրաինայի հետ պատերազմում զոհված 186 հազար 102 ռուսաստանցի զինծառայողների անուններըՏարածքների լուծումը «զորքերը մնում են զբաղեցրած դիրքերում» սկզբունքով, արդեն մեծ փոխզիջում է. ԶելենսկիԵՄ դեսպանները չկարողացան համաձայնության գալ ՌԴ-ի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ ավիահարվածներըԿալլասը ներկայացրել է Ուկրաինայի շուրջ բանակցություններում ՌԴ-ին ներկայացվող պահանջներըԶելենսկի․ «Եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Շվեյցարիայում»Մոսկվան ու Կիևը գրեթե համաձայնեցրել են հրադադարի մեխանիզմը, բայց տարածքների շուրջ համաձայնություն չկա. Զելենսկի Ժնևյան բանակցություններից հետո փակ հանդիպում Մեդինսկու և ուկրաինական կողմի միջև