Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կոբախիձեին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, պաշտոնական լուսանկար, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի մահվան մասին: Գրեթե կեսդարյա գահակալության ընթացքում Իլիա Երկրորդի կյանքը և ծառայությունը խորհրդանշել են հավատքի, հայրենասիրության և ազգերի միջև բարեկամության վեհ արժեքները: Նրա անմոռանալի ներդրումը հոգևոր կյանքի զարգացման, հասարակության համախմբման և պետականության ամրապնդման գործում հավերժ կմնա բոլորի հիշողություններում», - Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է ուղերձում:

Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքը վախճանվեց երեկ՝ 93 տարեկանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մահացել է Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլիա ԵրկրորդըՎրաստանի պատրիարքը հոսպիտալացվել է, վերակենդանացման բաժանմունքում է