Փաշինյանը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Մոսկվա, 1-ը ապրիլի, 2026թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ:

ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների բազմակողմանի կապերը, ինչպես նաև միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը և մեր երկրների միջև համագործակցության հնարավորությունների ողջ շրջանակի օգտագործմանը»։

Փաշինյանը Պուտինին մաղթում է բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ ամենայն բարիք և բարգավաճում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևը շնորհավորել է Պուտինին, շեշտել ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետՎարչապետ Փաշինյանին չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հեռանկարը«Քաղաքացիներն այս պահին մտահոգվելու առիթ չունեն». Խուդաթյանը՝ գազի հնարավոր թանկացման մասինՀԱՊԿ երկրները համաձայնել են քննարկել Հայաստանի նկատմամբ քայլերը. ԼավրովՊուտին-Փաշինյանի հանդիպման կոնկրետ պայմանավորվածություն այս պահին չկա. ԿրեմլՊեսկովի խոսքով` Պուտինը դեռ չի շնորհավորի Փաշինյանին «Սպասում ենք վերջնական արդյունքներին». Կրեմլը՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունների մասին