Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Իրան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում, 30-ը հուլիսի, 2024թ․

Կառավարությունից հայտնում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Իրան է մեկնել՝ մասնակցելու Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը։

Գործադիրի երեկվա նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հարցին, թե արդյո՞ք Իրանում երկկողմ հանդիպումներ նախատեսված են, թե ոչ, վարչապետն արձագանքեց.- «Բնականաբար, շփումներ Իրանի ղեկավարության հետ նախատեսված են»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետը վաղը կմեկնի Իրան, երկրի ղեկավարության հետ «շփումներ նախատեսված են»

Խամենեին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ժամանակ սպանվեց։ Պաշտոնում նրան իր որդին՝ Մոջթաբա Խամենեին է փոխարինել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի պետական լրատվամիջոցները հաստատում են՝ Խամենեին սպանված է

Արարողությանը մասնակցելու համար Իրանում կլինեն նաև Վրաստանի և Ադրբեջանի նախագահներ Միխեիլ Կավելաշվիլին և Իլհամ Ալիևը։