Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին քննադատել է ՀԱՊԿ-ի և Բելառուսի նախագահին:
«Մենք ունենք պայմանագրային, դե յուրե պարտադիր իրավական ուժ ունեցող պայմանագրային բազա, երբ որ մենք ունենք անվտանգության երաշխավորներ, ովքեր պետք է պահեն մեր անվտանգությունը, բայց էդ անվտանգության երաշխավորներից մեկը, ըստ էության, շատ բաց և թափանցիկ հայտարարություն արեց՝ պաշտոնական այցով Բաքվում գտնվելու ժամանակ։ Խոսքը Բելառուսի նախագահի մասին է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստական աշխատանքներին։ Էդ մարդը մեր անվտանգության երաշխավորներից մեկն էր՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ», - հայտարարել է Երևանում նախընտրական քարոզչություն անող Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին. «Ակնհայտ էր, որ մեր պետականությունը վերացնելու որոշում է կայացված»2021 թվականին ադրբեջանական ներխուժումներից հետո Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ դժգոհելով, որ ռազմական դաշինքը գործի չի դրել իր անդամ պետությունը պաշտպանելու մեխանիզմները: Հայ-բելառուսական հարաբերությունները ևս լարված են: Երկու տարի առաջ կողմերը փոխադարձաբար հետ են կանչել իրենց դեսպաններին, այժմ երկու երկրներում էլ գործերի ժամանակավոր հավատարմատարներն են աշխատում: Օրերս Մինսկը բողոքի նոտա էր հղել Երևանին: Պատճառը Ազգային ժողովի նախագահի հայտարարությունն էր, ով ասել էր, թե «Հայաստանը ծայրագավառ չի լինելու»՝ որպես օրինակ բերելով Բելառուսի օրինակը: