Փաշինյանն ու Ալիևը «ջերմ շփվել են». Լեբեդև

Արխիվային լուսանկար

Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը «ջերմ շփվել են»՝ քննարկելով տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ուղղությամբ հետագա ընթացքը, լրագրողներին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

Նա նշել է, որ շատ ջերմ և բովանդակալից զրույցներ են տեղի ունեցել նաև այլ պետությունների ղեկավարների միջև:

Տաջիկստանում ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հեծանիվ, խաղաղություն և դիվանագիտություն. ինչ ուղերձներ են հնչում Դուշանբեից