Փաշինյանն ինքն է դավաճանություն գործել, պնդում է Թևանյանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյան, արխիվ

Նիկոլ Փաշինյանն ինքն է դավաճանություն գործել, այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ընդդիմադիր Անդրանիկ Թևանյանը՝ խոսելով 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստաթուղթը ստորագրելու մասին։

Երեկ Վանաձորում քարոզարշավի ժամանակ վարչապետն հայտարարել էր, թե Ազգային անվտանգության ծառայությունը կդիմի Քննչական կոմիտե, որ վարույթ նախաձեռնեն Թևանյանի դեմ՝ հայրենիքի դավաճանության հոդվածով։

Քիչ առաջ Քննչականից «Ազատությանը» փոխանցեցին, որ ԱԱԾ ից հաղորդում չեն ստացել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԱԾ-ն Թևանյանի դեմ դավաճանության հոդվածով գործ հարուցելու ակնկալիքով հաղորդում կներկայացնի ՔԿ. Փաշինյան