Փաշինյանին շնորհավորել է Սլովակիայի վարչապետը

Հայաստանի և Սլովակիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Ֆիցոյի հանդիպումը Երևանում, 26-ը մայիսի, 2025թ.

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

«Թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, ինչը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է», - ՀՀ կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ ասված է Ֆիցոյի ուղերձում:

«Ձեր քաղաքացիների կողմից Ձեզ ցուցաբերված աջակցությունն ապացույցն է այն բանի, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը, որոնք են քաղաքական և տնտեսական կայունությունը, խաղաղությունը, անվտանգությունը և տարածաշրջանի երկրների և Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը։

Համոզված եմ, որ Ձեր վերընտրությունը նաև հնարավորություն կընձեռի Սլովակիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, և կարծում եմ, որ շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում Ձեր փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ», - հայ գործընկերոջը գրել է Սլովակիայի վարչապետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հետընտրական զարգացումները Հայաստանում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանն ու Սլովակիան ունեն հարաբերություններ զարգացնելու հսկայական ներուժ. կայացել է Փաշինյան-Ֆիցո հանդիպումը