Շենգավիթում նախընտրական քարոզարշավ անցկացնող Նիկոլ Փաշինյանին քննադատած ու նրան ոչ եթերային բառերով դիմած Արտակ Ավետիսյանը մեկ ամսով կալանավորվեց, փոխանցում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Քննչական կոմիտեն նախօրեին հայտնել էր, որԱվետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութի ընթացքում կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ:
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ):
Փաստաբանը «Ազատությանը» փոխանցել էր, որ Ավետիսյանը մեղադրանքը չի ընդունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Խոսքի ազատությո՞ւն, թե՞ ատելության խոսք». վարչապետին ուղղված խոսքերից հետո շենգավիթցին ճաղերի հետևում էՄինչ վարչապետը քարոզարշավի ընթացքում երևանցիների հետ էր հանդիպում, Շենգավիթի բնակիչ Արտակ Ավետիսյանն ուղիղ եթերում կոշտ բառերով հանդիմանում էր Փաշինյանին: Ուղիղ եթերից կարճ ժամանակ անց ոստիկանները շտապել էին նրա տուն, ձերբակալել գործարար տղամարդուն: Նախօրեին էլ փաստաբանը տեղեկացրել էր, որ իրավապահները խուզարկել են գործարարի տունը: