ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է ունեցվածքը կորցնել, բայց, պնդում է՝ «Փաշինյանի հետ կոմպրոմիսի չի գնա»:
Անցած շաբաթ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատ ցեմենտի» գործարանը պետականացնելու մասին հայտարարած վարչապետն օրերս շարունակել էր այդ ցանկը՝ այս անգամ հասնելով Ծառուկյանի առանձնատանը:
ԲՀԿ առաջնորդն ի՞նչ պլաներ ունի ընտրություններից հետո: Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, պատրա՞ստ է կորցնել ունեցվածքը, թե՞ պայքարելու է, այսօրվա ասուլիսի ընթացքում «Ազատության» հարցին ի պատասխան, Ծառուկյանը նշեց.
«Ես չեմ կարող հայրենիքը դավաճանել հանուն ունեցվածքի: Ես իմ անուն, ազգանունը՝ որպես տղամարդ, որպես հայ, որպես Ծառուկյան Գագիկ, ոչ մի կոմպրոմիս չկա, չե՞ք զգում, որ մեր մեջ կոմպրոմիս չի կարա լինի»:
Լրագրողները հիշեցրին 2015 թվականի սցենարը, երբ իշխանությունը ճնշեց ու նա փակեց քաղաքականության էջը, Ծառուկյանն ասաց՝ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, չի ուզում արյուն թափվի: «Եթե ընտրախախտումնր, խարդախաություններ լինեն, փողոց դուրս կգա, եթե գնան Փաշինյանին ընտրեն, ի՞նչ կարող է անել,- ասաց Ծառուկյանը: