Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով բիզնեսներին տրվող արտոնությունների հարցին, պնդեց՝ համակարգն ինքնաշխատ է, Կառավարությունը ստուգում է, թե արդյոք ընկերությունների ներկայացրած տվյալներն իրականությանը համապատասխանում են. - «Եվ եթե համապատասխանում են իրականությանը, Կառավարությունն իրավունք չունի էդ արտոնությունն իր իսկ որոշման համաձայն չտալ»:
«Ազատություն»-ը, մինչդեռ, պարզել էր՝ արտոնություններ են ստանում իրենց հասույթների մասին իրականությանը չհամապատասխանող՝ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներին չհամընկնող տեղեկություններ տրամադրած ընկերությունները:
Տարեվերջին գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ»-ն, օրինակ, արտոնություն ստացավ, թեև այդ թվերը չէին համընկնում: Սա եզակի դեպք չէ, «Ազատություն»-ը պարզել էր, որ սխեման կրկնվում է արտոնությունների այլ որոշումներում ևս:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արտոնություն վայելող Հայաստանի հարուստները, գնաճն ու կոռուպցիան՝ 2025-ին