Պարսից ծոցի երկրները դատապարտում են Իրանի հարձակումները և հայտարարում պատասխանելու իրավունքի մասին

Դոհա, Կատար, իրանական հարվածներից հետո երևում է վեր բարձրացող ծուխը

Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը դատապարտել է Թեհրանին անդամ երկրների վրա հարձակումների համար և հայտարարել այդ գործողություններին արձագանքելու նրանց «իրավունքի» մասին:

Մարտի 1-ին խումբը հայտարարել է, որ իր նախարարների խորհուրդը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու իր անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև իր տարածքները, քաղաքացիներին:

Սաուդյան Արաբիայի գլխավորած Պարսից ծոցի համագործակցության խորհրդի կազմում են նաև Կատարը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Քուվեյթը: Այս բոլոր երկրները հայտնել են իրենց տարածքում Իրանի հարձակումների մասին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածներից հետո, որոնք սկսվել էին փետրվարի 28-ին:

Իրանը հարձակվել է Պարսից ծոցի պետությունների վրա, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմական օբյեկտները՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իր տարածքի վրա հարձակումների:

Արդեն ավելի ուշ Միացյալ Նահանգների հետ համատեղ հայտարարության մեջ Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները մեղադրել են Իրանին «անխնա և անխոհեմ հրթիռային հարձակումներ և անօդաչու թռչող սարքերի հարվածների համար տարածաշրջանի ինքնիշխան տարածքներին»:

«Այս չարդարացված հարվածները հասցվել են ինքնիշխան տարածքին, վտանգել են քաղաքացիական բնակչությանը և վնաս են հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին», - ասվում է հայտարարության մեջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեծ Բրիտանիան աջակցում է ԱՄՆ-ի կողմից բազաների սահմանափակ օգտագործմանըՊատերազմը կարող է տևել մեկ ամիս. Թրամփը հայտարարել է հարվածները շարունակելու մասինԹրամփը հայտարարում է ռազմական գործողությունները շարունակելու մասին ԱՄՆ Պետդեպը Կատարում իր անձնակազմին թույլ է տվել լքել երկիրըԽամենեիի մահը «քայլ է առաջ» և «հույս» Իրանի համար, ասում է նրա զարմիկը