Փարիզի պայմանավորվածությունը ցույց է տալիս «կամավորների կոալիցիայի» մտադրությունների լրջությունը. Զելենսկի

Փարիզի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները ցույց են տալիս, թե որքան լուրջ են Կիևի՝ «կամավորների կոալիցիայի» գործընկերները պատրաստ աշխատել Ուկրաինայում անվտանգության ապահովման համար, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի առաջնորդները Փարիզում հռչակագիր են ստորագրել հրադադարի հաստատումից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքի համար բազմազգ ուժերի տեղակայման մտադրության վերաբերյալ:

Հանդիպումից հետո Զելենսկին Տելեգրամում գրել է, որ դեռ պետք է մշակվեն մանրամասներ, թե ինչպես է աշխատելու մոնիտորինգը խաղաղության համաձայնագրի կնքումից հետո, և ինչպես է ուկրաինական բանակն աջակցություն ստանալու և ֆինանսավորվելու:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն պաշտպանել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքները


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին, Մակրոնը և Սթարմերը ստորագրել են Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայման մտադրության մասին հռչակագիր